
Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Փոքր Խանչալի գյուղում մանկապարտեզ կառուցելու համար:
Աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 79 500 լարի: Մրցույթը կկայանա հուլիսի 9-ին:
Հիշեցնենք, որ Փոքր Խանչալի գյուղի բնակիչների համար կարեւոր խնդիրներից մեկը մանկապարտեզի բացակայությունն է:
Գյուղում բնակվում է շուրջ 540 մարդ, բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Նրանց խոսքով, եթե գյուղում մանկապարտեզ լինի, կկարողանան երեխաներին տանել մանկապարտեզ և իրենք հանգիստ կզբաղվեն իրենց գործերով: Գյուղում մանկապարտեզի բացակայության պատճառով բնակիչները երեխաներին տանում են հարեւան գյուղի կամ քաղաքի մանկապարտեզներ: Մանկապարտեզի կառուցումից հետո կբացվեն նաեւ աշխատատեղեր: