Օրլովկա – Ժդանովական 14 կիլոմետրանոց ճանապարհի վրա հայտնված ճեղքերը փակվել են ձյութով: Հիշեցնենք՝ նշված ճանապարհի վերակառուցման համար ծախսվել էր 12 000 000 լարի:
Այն փաստը, որ 2020 թ.-ին Օրլովկա-Բավրա ճանապարհը ասֆալտապատելուց հինգ ամիս անց, 12 մլիոնանոց ճանապարհին 12 մետրանոց ճեղք էր առաջացել, NOR ռադիոն հաղորդում էր դեռեւս 2020-ի ապրիլից:
Վերջերս ճանապարհը ասֆալտապատող «Սաքմիլսադեմշենի» ընկերությունը ճեղքերը լցրեց ձյութով:
Չնայած այն բանին, որ այս ճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է երկու տարի առաջ, սակայն այն արդեն մի քանի անգամ վերանորոգվել է:
Հիշեցնենք, որ երկամյա նախագծի մրցույթը «Սաքմիլսադեմշենին» շահել էր 12,000,000 լարիի դիմաց, եւ ասֆալտապատվել էր 14 կմ 600 մետր հատվածը: Ճանապարհի այս հատվածի ասֆալտապատումն ավարտվել է 2019-ի՝ նոյեմբերին:
Այս ճանապարհով անցնում են ինչպես ծանր, այնպես էլ թեթեւ մարդատար մեքենաներ: Սա Նինոծմինդայից Բավրա (Հայաստան) տանող գլխավոր ճանապարհն է:
Այս թեմայով ընթերցեք նաեւ՝