Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վարելու է սեփական թոք-շոուն, որը կցուցադրվի հեռուստաալիքներից մեկով: Այս մասին հայտնում է Sputnik Ближнее зарубежье Telegram- ալիքը:
Ինչպես հաղորդվում է, շոուի շրջանակներում հեռարձակվելու են հանդիպումներ վրացական հասարակության ներկայացուցիչների հետ:
Սաակաշվիլին նաև նախատեսել է անցկացնել երիտասարդական համագումար Օդեսայում, Վրաստանից ժամանած հարյուրավոր երիտասարդների հետ՝ նորամուծությունները քննարկելու համար։
Ընթերցեք նաև՝