Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթում դիմորդներին: Կառավարության ղեկավարը այս մասին գրում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում միասնական ազգային քննությունների մեկնարկի առիթով:
«Այսօր մեկնարկում են միասնական ազգային քննությունները: Ցանկանում եմ հաջողություն մաղթել բոլոր դիմորդներին: Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը լավագույնս կկարողանա հաղթահարել կյանքի նոր փուլ տեղափոխվելու և ձեր սեփական մասնագիտական հաջողությունների հիմքը դնելու խնդիրը», – գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել են միասնական ազգային քննությունները: