Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին

Ղարիբաշվիլին  հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթում դիմորդներին: Կառավարության ղեկավարը այս մասին գրում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում միասնական ազգային քննությունների մեկնարկի առիթով:

«Այսօր մեկնարկում են միասնական ազգային քննությունները: Ցանկանում եմ հաջողություն մաղթել բոլոր դիմորդներին: Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը լավագույնս կկարողանա հաղթահարել կյանքի նոր փուլ տեղափոխվելու և ձեր սեփական մասնագիտական ​​հաջողությունների հիմքը դնելու խնդիրը», – գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել են միասնական ազգային քննությունները: