Տեղի ունեցավ աներևակայելի անընդունելի մի փաստ: Դա պետք է կանխել, և բոլոր մարդկանց իրավունքները պետք է ամբողջությամբ պաշտպանվեն, – այսպես է արձագանքում Վրաստանի խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավան «TV Pirveli» նկարահանող խմբի վրա հարձակմանը:
Կուճավան ասում է, որ լրագրողի գործունեությունը չպետք է խոչընդոտվի:
«Լրագրողների գործունեությունը խոչընդոտելը և նման բռնությունը անթույլատրելի է, բոլոր նման դեպքերին պետք է տրվի համարժեք պատասխան, հատկապես լրագրողների գործունեությունը խոչընդոտելու առումով: Ցավոք, սա լարված, բևեռացված իրավիճակ է, և բոլորը պետք է զգույշ լինեն: Հատկապես, երբ դու պաշտոնյա ես, պետք է օրինակ ծառայես, թե ինչպես կարելի է շփվել լրագրողի հետ և դրանով կանխել ցանկացած տեսակի բռնություն», – հայտարարել է Կուճավան:
Քվեմո Քարթլիում «TV Pirveli» նկարահանող խմբի վրա հարձակման դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
Ընթերցեք նաեւ՝