Սոցիալապես անապահով երեխաների օգնությունը այսօրվանից կրկնապատկվում է

Սոցիալապես անապահով երեխաների օգնությունը այսօրվանից կրկնապատկվում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, այսօրվանից սոցիալապես անապահով երեխաների օգնությունը կրկնապատկվում է ՝ դառնալով 100 լարի՝ գոյություն ունեցող 50 լարիի փոխարեն: Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, համապատասխան որոշումն արդեն ստորագրել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Բացի այդ, ավելանում է օգնություն ստացող երեխաների թիվը: Գոյություն ունեցող 100 000 միավորի փոխարեն, 100 լարիանոց օգնություն կստանան 120 000 միավորից պակաս ընտանիքներում ապրող երեխաները: Որոշումը կանդրադառնա ավելի քան 215 000 երեխաների:

Վարչապետի նախաձեռնած ծրագիրը ֆինանսավորելու համար, բյուջեից տարեկան հատկացվելու է 145 միլիոն լարի:

Ընթերցեք նաեւ՝