ՀՀ Կառավարությունը հաստատել է Բագրատաշենում նոր կամրջի շինարարության փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը

ՀՀ Կառավարությունը հաստատել է Բագրատաշենում նոր կամրջի շինարարության փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:

Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում:

Այս թեմայով՝