Կոյուղու ջրերը կրկին ողողել են Լերմոնտով փողոցը

Կոյուղու ջրերը կրկին ողողել են Լերմոնտով փողոցը

Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցում մի քանի օր է ՝ անտանելի հոտ է փչում կոյուղու համակարգում խցանման պատճառով: Ըստ բնակիչների, կոյուղու համակարգը խցանվել է երկու օր առաջ, և դրա պատճառն այն է, որ որոշ մարդիկ գոմաղբ են թողնում կոյուղու կենտրոնական համակարգ, որն էլ հանգեցնում է խցանումների:

Բնակիչ Իզոլդա Աբրամիշվիլիի խոսքով ՝ ամեն ամիս այս վայրում նման իրավիճակ է ստեղծվում եւ անհնար է այսպես ապրել:

Ինչպես տեղեկացանք ջրամատակարարման ծառայության պետ Արզուն Գորոյանից, այսօր կամ վաղը աշխատանքներ կտարվեն համակարգը մաքրելու ուղղությամբ: Նշենք, որ սա արդեն հինգերորդ դեպքն է այս փողոցում, երբ կոյուղու համակարգը խցանվում է: