
Ախալքալաքի Ազատություն կենտրոնական ճանապարհի վրա իրականացվում է փոսերի վերանորոգման աշխատանքներ:
Ինչպես հայտնում է jnews.ge լրատվականը, գրեթե մեկ ամիս է ինչ Ախալքալաքում սկսվել են քաղաքի ճանապարհների փոսերի վերանորոգման աշխատանքները: Հանվում է հին ասֆալտի շերտը եւ լցվում է նորը:
Հիշեցնենք, որ Ախալքալաքում ճանապարհների նորոգման աշխատանքները իրականացնում է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը: