
Ուժեղ կարկուտ է տեղացել Նինոծմինդայի մունիցիպալիտետում և բազմաթիվ խնդիրներ ստեղծեց ողջ տարածաշրջանում:
Հորդառատ անձրևներն ու կարկուտը հեղեղել են Նինոծմինդայի փողոցները և վնասել գյուղատնտեսական նշանակության հողերը, իսկ որոշ տեղերում վիրավորվել են անգամ կենդանիներ :
Radio NOR-ի Instagram սոցիալական ցանցին Կաթնատու գյուղի բնակիչ Արմեն Հակոբյանը լուսանկար և տեսանյութ էր ուղարկել, որտեղ երեւում են երբեմն միչև հավի ձվի հասնող կարկուտ և բնից ընկած արագիլի ձագը:
Արմեն Հակոբյանի խոսքով ՝ արագիլը ողջ է և օգնության կարիք ունի: