Հայտնի են Վրաստան մուտք գործելու նոր կանոնները

Հայտնի են Վրաստան մուտք գործելու նոր կանոնները

Հայտնի են Վրաստան մուտք գործելու նոր կանոնները. հուլիսի 5-ից բոլոր զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ, հաղորդում է  Վրաստանի դեսպանատունը:

Անկախ այն հանգամանքից՝ ճանապարհորդը պատվաստում ստացել է, թե ոչ, նա պետք է ներկայացնի ՊՇՌ թեստի բացասական պատասխան ոչ վաղ, քան Վրաստան մուտք գործելուց 72 ժամ առաջ կատարված:

Ավելի վաղ քաղաքացիներին պարզաբանվել էր, որ հունիսի 1-ից ցամաքային ճանապարհների բացումից հետո թույլատրվում էր պատվաստված քաղաքացիների մուտքը, իսկ պատվաստում չունենալու դեպքում՝ ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ երկիր մուտք գործելուց առաջ և այնտեղ գտնվելու երրորդ օրվա ընթացքում: