
Օդերևութաբանները նախազգուշացրել են այս հանգստյան օրերին Վրաստանում ամպրոպի մասին, հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
«Հուլիսի 4-ի օրվա ավարտից հուլիսի 5-ի առավոտյան Վրաստանում սպասվում են կարճատև անձրևներ, կայծակ, տեղ-տեղ ուժեղ: Հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի », – հայտնում են գործակալությունից:
Հորդառատ անձրեւների պատճառով Վրաստանի գետերում ջրի մակարդակը կբարձրանա, հնարավոր են հեղեղումներ: Լեռնային շրջաններում չեն բացառվում սողանքները: