Սամցխե-Ջավախքում կարկուտը կոտրել է մեքենաների ապակիները

Սամցխե-Ջավախքում կարկուտը կոտրել է մեքենաների ապակիները

Տասնյակ վնասված մեքենաներ ու կոտրված ապակիներ – այսպիսին է կարկուտի հետևանքներն Աբասթումանում: Հուլիսի երկուսին տեղի ունեցած աղետը հիմնականում վնասել է մեքենաներ: Տեղացիներն ասում են, որ այսպիսի կարկուտ Աբասթումանիում դեռ չէր տեղացել:

«Շատ մեծ չափի կարկուտ տեղաց: Կենտրոնում բոլոր մեքենաները նման իրավիճակում են: Ապակիները փշրվեցին, ամբողջ մեքենաները կարկտահարված են: Մարդիկ խելագարի են նման: Հանգստավայրի ներքևի հատվածում նման աղետ չի եղել»,- ասում են տեղացիները:

Հուլիսի երկուսին ուժեղ կարկուտ տեղաց գրեթե ամբողջ Սամցխե-Ջավախքում:tv9news.ge