Այսօր ՝ ժամը 18:35 -ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ կայծակնահարությամբ Գյումրի ԲԿ են տեղափոխվել երկու քաղաքացիներ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտ գտնվող սարալանջին ժամը 17:00-ի սահմաններում: Գյուղացիները կայծակնահարվել են գյուղի անասունների նախիրը արածեցնելու ժամանակ, երբ ուժեղ ամպրոպի ընթացքում թաքնվելու տեղ չեն ունեցել:
56 և 45 տարեկան տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Գյումրի ԲԿ-ից հայտնել են, որ 58-ամյա տուժածը հետազոտվելուց և բուժօգնություն ստանալուց հետո տուն է ուղարկվել, իսկ 1976 թվականին ծնված Ջաջուռ գյուղի բնակիչն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ ախտորոշվել են այրվածքներ ու թոքի սալջարդ, կյանքին վտանգ չի սպառնում: