Սևծովյան առողջարանային Բաթումի քաղաքում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված լողափ, ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ:
Ըստ քաղաքապետարանի, նոր լողափը գտնվում է Գրիբոյեդով փողոցի հարեւանությամբ: Հատկապես լողափում հաշմանդամություն ունեցող անձանց համար կան հատուկ արահետներ, ցնցուղներ և տնակներ՝ հագուստը փոխելու համար:
Բացի այդ, լողափում կլինեն հատուկ լողասայլակներ, որոնց օգտագործումը կլինի անվճար:
Լողափում կլինի նաեւ հատուկ պատրաստված անձնակազմ ՝ օգնելու հաշմանդամություն ունեցող անձանց:
Բաթումիի քաղաքապետարանը հայտնում է, որ նման լողափեր կհայտնվեն քաղաքի այլ մասերում ևս: