Սկսվում է. Իսրայելում գործարկվել է աշխարհում արհեստական մսի արտադրության առաջին գիծը

Սկսվում է. Իսրայելում գործարկվել է աշխարհում արհեստական մսի արտադրության առաջին գիծը

Իսրայելում գործարկել են աշխարհում արհեստական մսի աճեցման առաջին արդյունաբերական հոսքագիծը։ Ամերիկյան վերլուծական Bloomberg գործակալությունը հայտնում է, որ Future Meat Technologies ընկերությունը խոստանում է օրական 500 կգ սինթետիկ միս արտադրել. սա պետք է բավարարի 3000 համբուրգերներ պատրաստելու համար։

Ինչպես նշում են իսրայելական սթարթափի մասնագետները, նոր մեթոդը մեծ տարածքներ չի պահանջում, ինչպես նաև թույլ է տալիս տնտեսել ջուրը, ինչն անհրաժեշտ ռեսուրս է ավանդական անասնաբուծության համար։

Future Meat Technologies–ի մսի մեկ այլ առավելությունն այն է, որ արտադրությունը 20 անգամ ավելի արագ է, քան կենդանիների բուծումն ու սպանդը։

Ինչպես են ստանում արհեստական միսը

Արհեստական միսը ստացվում է հատուկ կենսառեակտորներում։ Դրանց մեջ տեղադրում են կենդանի բջջային կուլտուրաներ, որոնք սնվում են նրանով, ինչով կերակրում են կենդանիներին։ Դա թույլ է տալիս բջիջներն այնքան բազմացնել, մինչև դրանք դառնան ուտելի մսի կտորներ։

Ընթերցեք նաև՝