Վրաստանից Թուրքիայի ուղղությամբ քաղաքացիների տեղաշարժի արգելքը հանվել է:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հայտարարությանը: Նշվում է, որ քաղաքացիները կրկին կարող են Թուրքիա մուտք գործել` ինչպես ցամաքային սահմանով, այնպես էլ բոլոր օդանավակայաններով: Հակառակ ուղղությամբ ևս տեղաշարժն իրականացվում է առանց արգելքների:
Հիշեցնենք` նախօրեին, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված անվտանգությունից ելնելելով` Վրաստանը փակել էր Թուրքիայի հետ ցամաքային անցակետերը եւ օդային հաղորդակցությունը: Ըստ վերջին տվյալների, հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը անցնում է 190-ից, 1000-ից ավելի վիրավոր կա: Հեղաշրջման փորձ կատարարելու համար ձերբակալված զինվորականների թիվն անցել է 1500-ից:
Թուրքիայի կառավարությունը փորձում է վերականգնել երկրում իրավիճակի վերահսկողությունը: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը արդեն կառավարության արտահերթ նիստ է անցկացրել: