Հուլիսի 4 -ին Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, «Փարվանա» հավաքականը «CAI CUP» գավաթի խաղարկության շրջանակներում մրցեց «Լիբերթի Բանկ» թիմի հետ:
1/8 եզրափակչում «Փարվանան» հաղթեց «Լիբերթի Բանկ» – ին եւ անցավ հաջորդ փուլ՝ 1/4 եզրափակիչ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի ՝ 1-1: Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: 12 -րդ րոպեին Մարտին Արոյանի փոխանցումից հետո Ռաֆիկ Մարկարյանը գրավեց մրցակցի դարպասը: Պատասխան գոլը խփեց «Լիբերթի Բանկ» թիմից Թորնիկե Ծինծկալաձեն: Հաղթող թիմը բացահայտելու համար նշանակվեց 11 մետրանոց, որտեղ «Փարվանա» -ի դարպասապահ Արման Արզումանյանը գերազանց պաշտպանեց դարպասը եւ հաղթանակ բերեց թիմին:
«CAI CUP» գավաթի խաղարկության հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11 -ին, Փարվանան կմրցի ՎՖՖ -ի հետ: