Երևանում ձմերուկի փառատոնն արդեն ավանդույթ է դառնում: «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 16-ին Կարապի լճում տեղի ունեցավ «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը։ Այս մասին գրում է Tert.am-ը:
Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբել էր քարվինգի մասնագետներին. փառատոնին մասնակից ընկերությունները առաջարկեցին ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները պարգևատրվեցին: