Երեկ՝ հուլիսի 5 -ին Նինոծմինդայի քաղաքապետարանը ձեռք բերեց սպորտային մարզագույք, որի մի մասը կբաշխվի գյուղերին, իսկ մի մասը կտրամադրվի Նինոծմինդայի մարզադպրոցին:
Մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լեւոն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք ձեռք ենք բերել 15 զույգ դահուկ, 38 գնդակ, գոլային ցանց ՝ 6 հատ, ֆուտզալի 25 գնդակ, ֆուտզալի գոլային ցանց ՝ 5 հատ, վոլեյբոլի գնդակներ՝ 10 հատ: Այս ամենը կհատկացվի մարզադպրոցին եւ այն գյուղերին որոնք նախօրոք ունեինք գրանցած, թե որին ինչ մարզագույք էր հարկավոր»:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ 11,000 լարիի չափով մարզական գույք գնելու համար:
Մանրամասները՝ աուդիոնյութում.