Ոստիկանությունն ակտիվորեն աշխատում է, այսօր ձերբակալվել է երեք մարդ, երեկ ևս վարչական կարգով ձերբակալվել է մի քանի մարդ, – լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է վարչապետը, երեկ Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցածը դատապարտելի է:
«Նախ ուզում եմ ձեզ ասել, որ երեկվա տեսած բռնությունները ինձ համար միանգամայն անընդունելի են: Ես ուզում եմ հրապարակավ դատապարտել այս փաստը: Երեկ տեղի ունեցածը կտրականապես անընդունելի է: Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է և դատապարտելի: Ոստիկանությունն ակտիվորեն աշխատում է, այսօր ձերբակալվել է երեք մարդ, երեկ վարչական կանոններով ձերբակալվել է մի քանի մարդ: Բոլոր անձինք կբացահայտվեն, և բոլոր նրանք, ովքեր կատարել են դա, կպատժվեն», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: