Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում, 70 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը նոկդաունի է ենթարկել իր մրցակցին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Լիտվացի Լուկաս Դրաբվիչուսի հետ պայքարում հայ մարզիկը արդեն առաջին իսկ ռաունդում ուներ հսկայական առավելություն և բոլոր մրցավարները առավելությունը տվել են Գարիկին: Երկրորդ ռաունդի սկզբում մեր բռնցքամարտիկը մեծացրել է ճնշումը ու երկու անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը գտնելով, որ լիտվացի բռնցքամարտիկը ի վիճակի չէ շարունակել պայքարը դադարեցրել է մենամարտը։
Հիշեցնենք, որ Գարիկ Անտանոսյանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղից է։
Ընթերցեք նաև՝