Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն այսօր՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 22: 20-ին, Դմանիսիից 24 կմ հարավ-արևմուտք, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում տեղի ունեցավ 3,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
24 ժամը դեռ չլրացած սա թվով 3֊րդ երկրաշարժն էր գրեթե նույն վայրում։ Հիշեցնենք, որ ավելի ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ նախօրեին, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 3,9 բալ, ինչպես նաև այսօր՝ ժամը 15։08֊ին գրանցվել էր ևս մեկ երկրաշարժ։