Միացյալ Նահանգներից գիտնականները հայտարարել են, որ 2100 թվականին Երկրի վրա կապրեն 130-ամյա մարդիկ, հաղորդում է Planet- today-ը:
Արդեն այսօր մարդու տարիքը հաղթահարել է 120 տարեկան սահմանափակումը, եւ հետագայում այդ միտումը կամրապնդվի:
Ըստ 2021 թվականի ակտուալ տվյալների՝ աշխարհում այսօր կան մոտ կես միլիոն մարդ, ովքեր 100 տարեկան են, սակայն ավելի քիչ մարդիկ են հասնում 110 տարեկանի:
Երկրի ամենատարեց մարդը Ֆրանսիայից Ժաննա Կալմանն էր, ով մահացել է 1997 թվականին 122 տարեկանում:
Այսօր ամենատարեց մարդը Կանե Տանակ անունով 118-ամյա ճապոնուհին է:
Վերլուծությունները ցույց են տվել, որ 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը մշտապես կաճի:
2100 թվականին Երկրի վրա կապրեն 125-130-ամյա մարդիկ: news.am