«Նինոծմինդայի կենտրոնում գտնվող զբոսայգին, որը հանրային տարածք էր, աստիճանաբար գրանցվեց որպես մասնավոր սեփականություն՝ Նինոծմինդայի պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից», – հայտնում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ Ջեորջիա»֊ն:
Բացի պաշտոնյաներից և նրանց ընտանիքի անդամներից, հողի գրանցումներ արել են նաև նրանց մերձավոր մարդիկ և այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնց հետ ուղղակի գնումներ են կատարվել: Տարիներ շարունակ հողերի գրանցումները ձևակերպվել են միայն Նինոծմինդայի քաղաքապետարանի և դրա իրավաբանական անձանց կողմից:
Թե որ պաշտոնյաներն են իրենց վրա գրանցել այգու հողերը, անունները՝ այստեղ.