Որքան է կորոնավիրուսի թեստի արժեքը ՀՀ֊ում, 7 հազա՞ր, թե՞ 15 հազար դրամ

Որքան է կորոնավիրուսի թեստի արժեքը ՀՀ֊ում, 7 հազա՞ր, թե՞ 15 հազար դրամ

Օրերս NOR ռադիոկայանին էր դիմել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներից մեկը, պարզելու համար, թե որքան է կորոնավիրուսի թեստի հանձնման արժեքը Հայաստանում։ Բնակիչը նշեց, որ իր ծանոթներից մեկը ՀՀ֊ում 7000 դրամով է թեստավորվել և հատել սահմանը։ NOR ռադիոկայանը փորձեց զանգահարել ՀՀ Առողջապահության նախարարություն՝ ճշտելու թեստի արժեքը, սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Իսկ թե ինչպես է քաղաքացին 7000 դրամով թեստավորվել և հատել սահմանը, երբ թեստի արժեքը 15 000 դրամ է, անհայտ է։ Գների մասին հստակ տեղեկություն ավելի ուշ NOR ռադիոկայանը տեղեկացավ Armlur լրատվականից։

Հայաստանում կորոնավիրուսի թեստի հանձնման արժեքը չնայած պահանջարկի ավելացմանը չի նվազում. այն տատանվում է 15-20 հազար դրամի սահմաններում: Ինչպես հայտնի է՝ վերջին ամիսներին Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ են մեկնում, որոնք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն եւ դրա բացասական արդյունքի առկայության դեպքում միայն հնարավոր է հանրապետությունից դուրս գալ: Եւ չնայած այս պահանջարկին՝ տեղական լաբորատորիաներում մտադիր չեն գներ նվազեցնել:

Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսի թեստի հանձնումը արժե 100 լարի։ Ի դեպ, Վրաստանում, եթե զբոսաշրջիկները երրորդ օրը կորոնավիրուսի թեստ չհանձնեն, ապա 2000 լարի կամ 613 դոլար տուգանք պետք է վճարեն: