Հրաձգություն Թբիլիսիում. կան վիրավորներ

Հրաձգություն Թբիլիսիում. կան վիրավորներ

Թբիլիսիում հրաձգությունից 2 մարդ է վիրավորվել։ Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ազգային բյուրոյում իրար վրա կրակել են վարկատուն եւ պարտապանը։

Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։ Մանրամասները պարզվում են։

«Կատարումների ազգային բյուրոյի պալատում հրաձգություն է տեղի ունեցել։ Վիրավորվել է 2 մարդ։ Նրանք հոսպիտալացվել են։ Միջադեպը ոչ մի կապ չունի Կատարումների ազգային բյուրոյի հետ»,– ասել է բյուրոյի մամուլի ծառայությունից, փոխանցում է www.newsgeorgia.ge-ին:



Opinion, pooling and voting