Մինչև հուլիսի 14-ը Վրաստանում կշարունակվի անձրևն ու ամպրոպը

Մինչև հուլիսի 14-ը Վրաստանում կշարունակվի  անձրևն ու ամպրոպը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, մինչև հուլիսի 14-ը Վրաստանի որոշ հատվածներում կշարունակվի կարճատև անձրևն ու ամպրոպը:

Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30, +35 աստիճան, արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում հուլիսի 9-10-ը սպասվում է համեմատաբար զով եղանակ (+23, +28 աստիճան), իսկ հետևյալում օրերին այն կբարձրանա 4-5 աստիճանով:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ըստ օդերևութաբանների, Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ը կլինի +25, +27 աստիճան, իսկ ավելի ուշ կբարձրանա մինչև +33, +35 աստիճան: