՛՛Մի փողոցի պատմություն՛՛- Նինոծմինդա քաղաքի Խաչատրյան, Քութաիսյան և Վրացական փողոցները

՛՛Մի փողոցի պատմություն՛՛- Նինոծմինդա քաղաքի  Խաչատրյան, Քութաիսյան և Վրացական փողոցները

Խաչատրյան, Քութաիսյան և Վրացական փողոցները գտնվում են Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկի հատվածում:

Այս փողոցները ձևավորվել են 1828-1830-ական թվականներին և գտնվում են Խոջաբեկի կենտրոնում, ուր ավելի ուշ՝ 1882թ. կառուցվեց ՛՛Սուրբ Սարգիս՛՛ եկեղեցին: Ինչպես նշում են վերոնշյալ փողոցների բնակիչները, տարիների ընթացքում շատ բան է փոխվել. նախկին հողային տներից գրեթե ոչինչ չի մնացել, պահպանվել է ընդամենը մի քանի քանդված տներ:

Ներկայումս բնակիչների կենցաղային պայմանները բարելավվել են: Խաչատրյան փողոցը ամողջությամբ ասֆալտապատված են, փողոցի բոլոր տները ապահովված են ջրով և բնական գազով: Բնակիչները վերանորոգել են տները և կանաչապատել բակերը:

Խաչատրյան, Քութաիսյան և Վրացական փողոցներում հիմնականում ապրում են Ղարսլյանները, Մզիկյանները, Գորոյանները, Բդոյանները:


Այս փողոցի բնակիչն է Ա. Ղարսլյանը


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting