Թբիլիսիում բացվել է Մահաթմա Գանդիի հուշարձանը

Թբիլիսիում բացվել է Մահաթմա Գանդիի հուշարձանը

Վրաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը բացել է Հնդկաստանի ազգային ազատագրական և ոչ բռնի շարժման առաջնորդ, պետական ​​գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված հուշարձանը:

Հնդիկ քանդակագործ Գաուտամա Պալի հեղինակած հուշարձանը Հնդկաստանը Վրաստանին է նվիրել:

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյա Ջայշանկարին, Թբիլիսիի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում Մահաթմա Գանդիի հիմնադրամի ղեկավար Իրակլի Կակաբաձեն:

«Այսօր վրաց-հնդկական հարաբերությունների պատմության մեջ ուշագրավ օր է: Վրաստանում մենք հյուրընկալում ենք Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար դոկտոր Սուբրահմանյա Ջայշանկարին, և ես ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել նրա հետ բացել հնդիկ ժողովրդի հոգևոր առաջնորդ, անկախ Հնդկաստանի և աշխարհում ճանաչված հայտնի հումանիստ և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանը Թբիլիսիում»:

Նախարարը նշել է, որ այսօր Գանդիի արժեքներն ու փիլիսոփայությունը նույնքան կարևոր և արդիական են, որքան նախորդ տասնամյակների ընթացքում, քանի որ բռնության, արմատականության, ռասիզմի և անհանդուրժողականության մարտահրավերները դեռ միջազգային քաղաքակիրթ հանրության օրակարգում են: Նման իրավիճակում հրատապ նշանակություն է ստանում Մահաթմա Գանդիի խաղաղության և բռնության չկիրառման գաղափարախոսության գլոբալիզացիան:

«Ուրախ եմ, որ այսօրվա օրը շատ հագեցած էր հաճելի փաստերով: Այսօր մենք ականատես եղանք վրաց ժողովրդի համար պատմական և ծայրաստիճան հոգևոր նշանակության մի իրադարձության. Գոայում, Սբ. Օգոստինյան վանական համալիրի ավերակների պեղումների ժամանակ Սբ. Քեթևան թագուհու մասունքները, որոնք նախարարը անձամբ բերել է Վրաստան»,- հայտարարել է Զալկալիանին:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին կամ անհատներին, ովքեր ներգրավված էին Հնդկաստանից և Վրաստանից՝ նահատակ թագուհու սրբազան մասունքները հանձնելու գործընթացին: Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի կառավարության այս որոշման համար:

«Այս փաստը, ինչպես նաև Մահաթմա Գանդիի հուշարձանի բացումը Թբիլիսիում, ևս մեկ անգամ հաստատում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ջերմ և պատմական բարեկամական բնույթը», – ասել է Դավիթ Զալկալիանին: