Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հանրահավաք կանցկացվի` Պիրվելի հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ։ «Մարդասպան կառավարությունը պետք է հրաժարական տա» խորագրով ակցիան կմեկնարկի այսօր` ժամը 18: 00-ին:
Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով ՝ իրենց պահանջներն են ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության անհապաղ հրաժարական, դեպքի քննություն` անկախ փորձագետների կողմից, Լեքսո Լաշքարավայի վրա հարձակման բոլոր մեղավորներին ձերբակալել և պատժել, ինչպես նաև բռնության ցույցի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել։
Հիշեցնենք` օպերատոր Լեքսո Լաշքարավային գտել են իր տանը` մահացած: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով:
Փոխանցում է Ալիք մեդիան։