Լեքսոյի մահը պարզապես մի ընտանիքի ողբերգություն չէ: Ցավոք, նա դարձավ անպատիժ, չլսված և բացահայտ խրախուսված բռնության զոհ», – այս մասին հայտարարել է «Ազատ դեմոկրատների» նախագահ Թամար Կեկենաձեն, ով արձագանքել է «Պիրվելի»֊ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվանը:
«Ես առաջին հերթին ցավակցում եմ Լեքսոյի ընտանիքին, գործընկերներին և ողջ հասարակությանը: Լեքսոյի մահը պարզապես մի ընտանիքի ողբերգություն չէ: Ցավոք, նա դարձավ անպատիժ, չլսված և բացահայտ խրախուսված բռնության զոհ: Միայն հատուկ կատարողներին պատժելը բավարար չէ: Վրաստանի կառավարությունը ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել սեփական քաղաքացիներին, այլև խրախուսում է բռնության գործողությունները: Ըստ այդմ, «Ազատ դեմոկրատները» պահանջում են, որ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությունը հրաժարական տա, և նշանակվեն նոր ընտրություններ: Միևնույն ժամանակ, պետք է բարձրացվի բոլոր հոգևորականների կամ աշխարհականների պատասխանատվության հարցը, ովքեր բացահայտ և հրապարակավ բռնության կոչ են անում քաղաքացիների նկատմամբ», – հայտարարել է Թամար Կեկենաձեն: