Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցում է օպերատոր Լեքսո Լաշքարայի ընտանիքին և հարազատներին:
Ինչպես գրում է Ղարիբաշվիլին, Ներքին գործերի նախարարությունը արդեն հետաքննություն է սկսել, և հասարակությանը հնարավորինս շուտ կտրվի ամբողջական տեղեկատվություն այս փաստի վերաբերյալ:
«Ես իմ խորին ցավն եմ հայտնում Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ: Սա անհավանական ողբերգություն է: Այս դժվարին ժամանակներում ես իմ աջակցությունն եմ հայտնում ընտանիքին, հարազատներին, «Տվ Պիրվելիի» անձնակազմին և ամբողջ լրատվական հանրությանը:
ՆԳ նախարարությունը արդեն հետաքննություն է սկսել, և հասարակությանը հնարավորինս շուտ կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: