Մամուլի ազատությունը և լրագրողների անվտանգությունը պետք է պաշտպանված լինի. Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Մամուլի ազատությունը և լրագրողների անվտանգությունը պետք է պաշտպանված լինի. Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակը իր վիշտն է արտահայտում օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ և ցավակցում է նրա ընտանիքին:

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հուլիսի 11-ին մահացած Պիրվելիի օպերատոր Ալեքսանդրե Լաշքարավայի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին: Լրատվամիջոցների ազատությունը և լրագրողների անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն Վրաստանում», – ասվում է Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հայտարարության մեջ։

Հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված Պիրվելիի օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս գրվեց տուն:

Լեքսո Լաշքարավայի մահվան փաստով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով:

«Թբիլիսիի փրայդի» դեմ ցույցի ժամանակ «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում, Պիրվելիի լրագրողն ու օպերատոր Լեքսո Լաշքարավան ֆիզիկական և բանավոր բռնության են ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարելիս: