Կառավարության առջեւ օպերատոր Լեկսո Լաշկարավայի մահվան կապակցությամբ այսօր տեղի ունեցած բողոքի ցույցը ավարտվեց: Այս պահին ցուցարարները լքում են տարածքը: Իրավապահները դեռ տեղում են:
Ինչպես ասել են ակցիայի մասնակիցները, իշխանություններին ժամանակ կտրվի մինչև վաղը ժամը 12: 00-ն, որպեսզի պաշտոնյաները հրաժարական տան, հակառակ դեպքում նրանք կվերսկսեն հանրահավաքը ժամը վեցին: