Կրկին կվերանորոգվեն ոռոգման ջրատարները

Կրկին կվերանորոգվեն ոռոգման ջրատարները

Օռլովկա-Սպասովկա գյուղերի հատվածում անցկացվում են ոռոգման համակարգի ջրապատնեշների և ջրի մակարդակի կարգավորիչների վերանորոգման աշխատանքներ:

Նշենք, որ ոռոգման համակարգի տվյալ հատվածը վերանորոգվել էր երկու տարի առաջ, սակայն ծախսված փողերը չեն արդարացնում բնակիչների սպասելիքները, քանի որ նրանք չեն կարողանում պատշաճ կերպով ոռոգել իրենց դաշտերը:

Այժմ վերանորոգվել են երեք ջրապատնեշներ, ևս երեքը պետք է վերանորոգվեն: Վերանորոգչական աշխատանքների համար հատկացված է 25 հազար լարի և աշխատանքները նախատեսված են ավարտել 10 օրից:

Մանրամասների մասին մենք տեղեկացանք Սամցխե-Ջավախեթի և Շիդա-Քարթլի տարածաշրջանների ոռոգման համակարգի տնօրեն Զվիադ Մանդարիայից:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting