TikTok կարճ տեսանյութերի ծառայությունը կսկսի կիրառել ստուգման ավտոմատացված համակարգեր, որոնք կփնտրեն եւ կհեռացնեն անթույլատրելի բովանդակությամբ տեսանյութերը, որտեղ մերկ մարմին է, սեքսի, բռնության, անօրինական գործողություններով եւ արգելված ապրանքներով տեսարաններ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Եթե համակարգը հայտնաբերում է այդպիսի տեսանյութ, այն կհեռացվի, իսկ օգտատերն անմիջապես կստանա ծանուցում պատճառների բացատրությամբ: Դա կնվազեցնի մոդերատորների ծանրաբեռնվածությունը, իսկ սխալի դեպքում օգտատերերը կկարողանան բողոքարկել:
Ինչպես հայտնել են ընկերությունում, կոնտենտի ավտոմատացված ստուգումը կգործարկվի ԱՄՆ-ում եւ Կանադայում առաջիկա շաբաթների ընթացքում: