Հուլիսի 19-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում անցկացվեց վրաց լեզվի իմացության А1 կատեգորիայի թեստավորում:
Թեստավորմանը մասնակցում էին ամբողջ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ վրացական դպրոցների ուսուցիչները, ովքեր նախապես անցել են վրաց լեզվի նախապատրաստական դասընթաց: Ուսուցիչները նախապատրաստական դասընթացները անցել են իրենց գյուղական համայնքներում ՛՛Ուսուցիչների մասնագիտացման զարգացման կենտրոն՛՛ նախագծի ծրագրով: Դասընթացները վարել են այդ ծրագրի կոնսուլտանտ-ուսուցիչները, որոնք աշխատում են տվյալ գյուղական համայնքների դպրոցներում:
Պետական լեզվի թեստավորման А1 կատեգորիան անցնելուց հետո ուսուցիչներին իրավունք կտրվի վերապատրաստվել А2 կատեգարիայի համար:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք նշված ծրագրի կոնսուլտանտ Զեյնապ Վերաձեի հետ: