Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները այսօր՝ հուլիսի 12 -ին համերգային ծրագրով ներկայացան Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի հանդիսատեսին:
Թբիլիսիի հայկական թատրոնի դերասան Հենրիխ Պետրոսյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Երեկ պետք է ելույթ ունենայինք Նինոծմինդայում սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, այսօր առաջին անգամ մենք ելույթ ունեցանք Հեշտիայում: Համերգը անցավ շատ լավ, հանդիսատեսը մեզ դիմավորեց շատ ջերմ եւ բարձր ծափերով: Միշտ սիրով ենք գալիս այստեղ, տպավորությունները շատ դրական են»:
Այս պանդեմիայի պատճառով երկար ժամանակ չեինք աշխատում ու այնքան կարոտ կար հանդիսատեսի եւ ծափերի, որ այդ պատճառով որոշեցինք բացօթյա համերգ անել, որպեսզի բոլորը լիենեն բոլորն էլ կարողանան մասնակցել»,- ավելացրեց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները հյուրախաղերով Ջավախքում են: