Հուլիսի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքում տեղի ունեցավ “Միկրոդրամաշնորհներ Վրաստանի լեռնային շրջանների զարգացման համար” նախագծի շնորհանդեսը:
Նախագիծը մշակվել է ձեռնարկությունյունների զարգացման գործակալության և լեռնային շրջանների զարգացման ազգային խորհրդի համագործակցությամբ:
Նախագիծը թույլ է տալիս բարձրալեռնային շրջանների բնակիչներինն ներկայացնել բիզնես նախագծեր: Հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 29-ը: Վրաստանի կառավարության կողմից այս ծրագրին հատկացվել է 10 մլն լարի:
Միկրո և փոքր բիզնեսի աջակցության նախագիծը իրականացվում է «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի Վրաստանի շրջաններում զարգացնելու միկրո և փոքր բիզնեսը գիտելիքների բարձրացման և ֆինանսավորման միջոցով:
Լավագույն բիզնես գաղափարների հեղինակներին հնարավորություն կտրվի անցնել հատուկ թրենինգ, ինչպես նաև կազմել պրոֆեսիոնալ բիզնես նախագիծ և մրցույթի միջոցով հայթայթել համաֆինանսավորում իրենց գաղափարների իրականացման համար (մեկ ձեռնարկատերի համար մինչև 5000 լարի, երկու ձեռնարկատերի համար մինչև 10 000 լարի, իսկ երեք ձեռնարկատերի համար մինչև 15 000 լարի): Համաֆինանսավորում ստանալու դեպքում ձեռնարկատիրոջից պահանջվում է առնվազն 20%-ոց ֆինանսական մասնակցություն:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկություներ իմանալու և նախագծին մասնակցելու հայտերը ներբեռնելու համար այցելեք www.qartuli.ge կայք էջը:
Մանրամասներ մասին մենք զրուցեցինք նախագծի ներկայացուցչի հետ.
Գարուշ Արզումանյան