Հայրենի եզերքի, սիրաբաղձ հարազատների կարոտը սրտում՝ հեռավոր Գերմանիայում 63 տարեկան հասակում, անժամանակ մեզանից հեռացավ Կառլեն Կիմիկի Ղարսլյանը։
Համեստ, ծնողասեր որդու, հոգատար ամուսնու, անձնանվեր հոր, թանկագին եղբոր, մահը խոր կսկիծ է պատճառել հարազատներին, բարեկամներին։
Կառլենն իր ապրած կյանքով վաստակել է մերձավորների սրտում հավերժ ապրելու սերը։
Ուրիշներին ես ջուր տալով՝ Իմ ծարավը մոռացա,
Կիսելով ցավն ուրիշների՝ Ես իմ ցավը մոռացա։
Զարմանում եմ սրտիս վրա՝ Անհիշաչար ու անփուշ…
Ով ինձ դավեց հետո ժպտաց՝ Նրա դավը մոռացա։
Անդառնալի կորուստ մեր բոլորիս համար…