
Այսօր, Թբիլիսիի ժամանակով ժամը 11: 04-ին, Դմանիսիից 21 կմ հարավ-արևմուտք, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 13 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Երկրաշարժի էպիկենտրոնը 10 կմ խորության վրա է եղել։
Ցնցումները բավականին զգալի են եղել Նինոծմինդա քաղաքում։