2021 թվականը Սաթխա մուտք գործեց ահասարսուռ կերպով: Ամբողջ գյուղի բնակչության համար ողբերգական էր Սևակ Ամիխանյանի կորստի բոթը:
Այսօր Սևակի երկնային ծնունդն է՝ նա կդառնար 35 տարեկան:
Վերքերը երբեք չեն լավանում, լավանալուց էլ սպին հիշեցնում է կրած ցավի մասին:
Սևակի ընտանիքի, մոր և քրոջ վերքերը չեն սպիանում:
Ամբոջ հարազատները, նրան ճանաչողները և ընկերները շնորհավորում են սիրելի Սևակի երկնային ծնունդը…