
Առողջապահության ոլորտում զարգացման և քրտնաջան աշխատանքի համար «Էվեքս» ընկերությունը մեդալներ է շնորհել բժիշկներ Սամվել Աղալարյանին և Լամարա Դեմերտրաձեին:
Իսկ կլինիկայի բժիշկ-մենեջեր Նատո Իրեմաձեն, բժիշկ Ռոզա Ասլանյանը և բուժքույր Արուսյակ Մարաբյանը պարգևատրվել են «Evex» ընկերության հիշարժան վկայականներով:
Նինոծմինդայի կլինիկայի մենեջեր Նատո Իրեմաձեն բժշկական անձնակազմի հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին իրենց քրտնաջան աշխատանքի համար և բժիշկներին ու բուժքրոջը մեդալներ և պատվոգրեր հանձնեց:
Նատո Իրեմաձեի խոսքով ՝ մրցանակները հանձնվել են բոլոր այն անհատներին, ովքեր գիշեր-ցերեկ աշխատում են Նինոծմինդայի հիվանդանոցի Կովիդ բաժանմունքում:
Ավելին իմացանք Նատո Իրեմաձեից: