
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ. Գոնդուրա գյուղի դպրոցի ջեռուցման համակարգի համար:
Ջեռուցման համակարգի համար կտրամադրվի 63`560 լարի: Մրցույթը կկայանա հուլիսի 26-ին: Նախագիծը նախատեսում է ջեռուցման համակարգ և կաթսայատուն:
Ավելացնենք, որ Մ. Գոնդուրա գյուղի դպրոցը կառուցվել է 1989 թ., Դպրոցում սովորում է շուրջ 170 աշակերտ: Դպրոցում չկա կենտրոնացված ջեռուցում. Ձմռանը դասարանները տաքացվում են փայտի վառարաններով: