
«Համաճարակային իրավիճակը Վրաստանում աստիճանաբար վատանում է»,- այս մասին խոսում է Վրաստանի Առողջապահության փոխնախարարը: Թամար Գաբունիան նշում է, որ վարակը շատ արագորեն է տարածվում և առանց այս գործընթացում ներգրավման, դեպքերի քանակն էլ ավելի կշատանա:
Թամար Գաբունիան ելքը տեսնում է պատվաստման և անձնական պաշտպանության միջոցներում:
«Քաղաքացիների անհատական պատասխանատվությունը շատ կարևոր է: Սմառ է, հանգստավայրեր են բացվել, ժամանցային միջոցառումներ են անցկացվում: Ժամանցի ընթացքում մարդիկ տրամադրություն չունեն դիմակ կրելու և հեռավորություն պահպանելու, բայց այդպես չի ստացվի: Կրկին մենք ստիպված կլինենք աշխատել ժամանցային միջոցառումները սահմանափակելու ուղղությամբ: Մենք արդեն սկսել ենք մտածել այդ մասին», — ասել է Գաբունիան:tv9news.ge