Այս հայտարարությունը նշանակում է, որ Գոմելաուրին և Ղարիբաշվիլին պետք է հրաժարական տան: Հրաժարական չտալու դեպքում լուրջ պատժամիջոցներ կլինեն, – «Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն արձագանքում է ԵՄ երկրների առաքելությունների ղեկավարների հայտարարությանը:
«Ոչ միայն այս տարվա բյուջեում ներդրված Եվրամիության 290 միլիոն լարին, այլեւ չորս միլիարդ լարին, որոնք կօգնեն վրաց ժողովրդին, այլ ոչ թե բռնարար կառավարությանը: Վրաստանը կմնա ծայրաստիճան վնասված հեղինակություն վայելող երկիր: Ոչ ներդրումներ են լինելու, ոչ էլ միջազգային օգնություն կտրամադրվի: Սա նշանակում է, որ մեր ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը հետաձգվելու է շատ երկար ժամանակով: Վրաստանից երես են թեքում հարեւանները», – ասաց Գոցիրիձեն:
Վրաստանում հավատարմագրված ԵՄ առաքելությունների ղեկավարները հուլիսի 15-ին նամակ են գրել Վրաստանի կառավարությանը՝ «Թբիլիսի փրայդի» շուրջ զարգացումների և դրան հաջորդած արձագանքի վերաբերյալ: