Ինչպե՞ս ճիշտ պահել ձմերուկը

Ինչպե՞ս ճիշտ պահել ձմերուկը

Ձմերուկը ամռան տապին ամենատարածված մթերքն է, որը շատ ջուր է պարունակում եւ քիչ կալորիա: Սակայն ձմերուկից նաեւ հեշտությամբ թունավորվում են, եթե այն ճիշտ չի պահվում, քանի որ խոնավ եւ քաղցր միջավայրում վտանգավոր մանրէներն արագ են բազմանում:

Մասնագետների խոսքով՝ ամբողջական ձմերուկը կարելի է պահել ամենուր՝ ինչպես սառնարանում, այնպես էլ սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Այդպիսի ձմերուկի պահպանման ժամկետը բավական երկար է, նույնիսկ մինչեւ մի քանի շաբաթ: Եթե ձմերուկի ամբողջականությունը խախտված չէ, նույնիսկ արեւի տակ սարսափելի ոչինչ տեղի չի ունենա: Դա, ի դեպ, նշանակում է, որ փողոցում ձմերուկ գնելը, որոնք դրված են եղել արեւի տակ, սկզբունքորեն անվտանգ է, եթե, իհարկե, այն վնասված չէ:

Եթե ձմերուկը կտրվել է, ապա պահման ժամկետը կտրուկ նվազում է, քանի որ ձմերուկի մեջ կարող են թափանցել բացիլներ, որոնք կսկսեն բազմանալ եւ վարակել այն ուտող մարդուն: Կտրատած ձմերուկը պետք է պահել միայն սառնարանում, ցանկալի է 1-2 օրից ոչ ավել:

Մասնագետի խոսքով՝ ծայրահեղ ցանկալի է, որ կտրատված ձմերուկը պահվի մաքուր, փակ ամանի մեջ եւ չդիպչի այլ մթերքների՝ ոչ թարմ, ոչ եփած: Այսպես նվազագույնի կհասցվի ձմերուկի մեջ սառնարանից կամ այլ մթերքներից մանրէների ներթափանցման հավանականությունը:

NEWS.am Medicine



Opinion, pooling and voting