Քութաիսի քաղաքի կլինիկաներից մեկում, 55 տարեկան կինը առաջին անգամ մայր է դարձել՝ լույս աշխարհ բերելով իր առաջնեկին: Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաընկերությունը:
Կլինիկայում ասում են, որ փոքրիկ աղջնակը, ում անվանել են Անաստասիա իրեն լավ է զգում, փոքրիկի մայրիկը նույնպես իրեն լավ է զգում:
«Ամբողջ կլինիկան շնորհավորում է Մեգրելի-Օսաձե ընտանիքին այս մեծ երջանկության համար: Ուրախ ենք, որ ձեր օգնությամբ մեկ անգամ ևս հաղթահարեցինք տարիքային պատնեշը: Ձեզ հետ միասին կարող ենք վստահորեն ասել, որ ծնող դառնալը երբեք ուշ չէ: Պարզապես պետք է միշտ պայքարել այն բանի համար, ինչ ուզում ես, ինչի մասին երազում ես և ինչի կարիք ունես», – ասում են կլինիկայում: